Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2012

Սթրեսի կառավարման հիմնական ուղիները

Սթրեսի կառավարման հիմնական ուղիները

Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների արդյունքում առաջացած ընդհանուր հարմարվողականության (ադապտացիոն) համախտանիշ է: 

 

Ընթերցողներին, ինչպես միշտ, ավելի շատ հետաքրքրում են սթրեսի հետևանքով առաջացած հակազդեցությունները, քան նրա շուրջը ծավալվող տեսական բանավեճերին ծանոթանալը: 

 

Սթրեսի հինգ հնարավոր պատասխաններն առնչվում են հետևյալ ոլորտների հետ`

 

  • ֆիզիկական կամ մարմնական հակազդեցություններ,
  • վարքային, 
  • հուզական կամ զգացմունքային,
  • ճանաչողական կամ իմացական,
  • հոգևոր կամ համոզմունքների և արժեքների հետ կապված: 

 

Սթրեսի մակարդակը որոշելու համար կարող եք օգտվել հանդեսի 2011թ. N 2-ում (18-19 էջ) տպագրված թեստից: Պետք է հատկապես ընդգծել, որ սթրեսը բնական պատասխան է, որը պաշտպանում է մարդուն վերահաս վտանգից: Որոշ դեպքերում սթրեսը կարելի է անտեսել, սակայն ավելի օգտակար կլինի այն պակասեցնել կամ վերահսկել, կառավարել: 

 

Սթրեսի կառավարման երկու հիմնական ճանապարհ կա. առողջ և անառողջ: Սակայն ամենակարևորն այն է, որ կարողանանք դրանք իրարից տարբերել: Վատ կամ անառողջ կառավարված սթրեսը սովորաբար հանգեցնում է դիսթրեսի:

 

ՍԹՐԵՍԻ ԱՌՈՂՋ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՍԹՐԵՍԻ ԱՆԱՌՈՂՋ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Փոխել իրավիճակը

Ալկոհոլի չարաշահում

Խուսափել սթրեսորից

Թմրանյութի, դեղորայքի չարաշահում

Փոխել սթրեսորը

Գերլարված աշխատանք

Փոխել սեփական արձագանքը

Ծխել

Հարմարվել սթրեսորին

Շատակերություն, ախորժակի կորուստ

Ընդունել սթրեսորը

Ժամերով հեռուստացույցի դիտում

Դիմել մասնագետի

Մեկուսացում ընկերներից

Փորձել գտնել դժվարությունների հաղթահարման ճանապարհներ        

Դժվարություններից խուսափում

Փորձել ազատվել բարկությունից հասարակայնորենընդունելի տարբերակներով` սպորտ, արվեստի արտահայտչամիջոցներ...

Պոռթկումներ`բարկություն, բռնություն


Ինչպես օգնել սթրեսի մեջ գտնվող դեռահասին

 

Դեռահասները, հասուն մարդկանց նման, կարող են ամեն օր սթրեսների ենթարկվել և սովորել հաղթահարել այդ իրավիճակները: Դեռահասներից շատերն ավելի մեծ սթրեսի են ենթարկվում, երբ, ըստ նրանց գնահատման, իրավիճակը վտանգավոր է, դժվար կամ ցավոտ, իսկ նրանք չունեն այդ իրավիճակը հաղթահարելու անհրաժեշտ միջոցներ և հմտություններ: 

 

Դեռահասներին սթրեսի կարող են հասցնել.

 

  • ուսման հետ կապված դժվարությունները, 
  • իր վերաբերյալ բացասական մտքերը կամ զգացմունքները, 
  • սեփական մարմնի փոփոխությունները, 
  • ընկերների հետ խնդիրներ ունենալը, 
  • ապրելու անապահով միջավայրը (հարևանությունը), 
  • ծնողների ամուսնալուծությունը, 
  • քրոնիկական հիվանդությունը կամ ընտանիքում լուրջ խնդիրները, 
  • սիրած անձնավորության մահը, 
  • բնակավայրը կամ դպրոցը փոխելը, 
  • միանգամից մեծ գործունեություն ծավալելը կամ իրենցից ակնկալվող մեծ պահանջները, 
  • ընտանիքի նյութական խնդիրները: 

 

Այս իրավիճակները դեռահասներին կարող են հասցնել գերծանրաբեռնվածության: Այդ դեպքում սթրեսային իրավիճակի հաղթահարման ոչ ճիշտ կազմակերպումը կարող է հանգեցնել մեկուսացման, անհանգստության, ագրեսիայի, ֆիզիկական հիվանդությունների կամ թմրանյութերի օգտագործման:

 

Ծնողներն իրենց երեխային կարող են օգնել հետևյալ կերպ.

 

  • հետևել նրան, եթե սթրեսը ազդում է նրա առողջության, վարքի, մտքերի և զգացմունքների վրա. 
  • ուշադիր լսել դեռահասին և կանխել գերլարված վիճակը, 
  • սովորել և օգտագործել սթրեսը հաղթահարելու հմտությունները, 
  • նպաստել սպորտով և հասարակական այլ գործունեությամբ երեխայի զբաղվելուն: 

 

Դեռահասները վերոհիշյալ կամ այլ միջոցներով կարող են սկսել հաղթահարել սթրեսը: Եթե դեռահասի մոտ նկատվում են սթրեսի երևույթներ կամ նա խոստովանում է, որ գերլարված է, ցանկալի է խորհրդակցել մանկապատանեկան հոգեբանի կամ հոգեկան առողջության ոլորտի այլ մասնագետի հետ:

 

Խուճապային խանգարումը երեխաների և դեռահասների մոտ

 

Խուճապային խանգարումը հաճախակի հանդիպող վիճակ է: Նման խանգարումով երեխաները և դեռահասները ունենում են անսպասելի և կրկնվող վախի ուժեղ զգացում, անհանգստություն, որոնք ուղեկցվում են արագ սրտխփոցով կամ շնչահեղձությամբ: Դրանք կոչվում են խուճապային նոպաներ և տևում րոպեներից մինչև ժամեր: Հաճախ դրանք սկսվում են առանց նախանշանների:

 

Խուճապային նոպայի ախտանիշներն են.

 

  • վախի ուժեղ զգացում, երբ շատ վատ բան է պատահել կամ պատահելու է
  • սրտի ուժեղ բաբախյուն
  • գլխապտույտ
  • շնչահեղձություն կամ խեղդվելու զգացում
  • դող կամ ցնցում
  • անիրականության զգացում
  • վախ` մահից, ինքնակառավարումը կորցնելուց կամ խելագարվելուց:

 

Խուճապային խանգարումը հիմնականում սկսվում է դեռահաս տարիքում, թեև կարող է սկսվել նաև ավելի վաղ` մանկության շրջանում, երբեմն էլ այն փոխանցվում է գեներով:

 

Եթե խանգարումը չբացահայտվի և չբուժվի, դրա հետևանքները կարող են ճակատագրական լինել. խաթարվում է երեխայի կամ դեռահասի բնականոն զարգացումը, բարդանում շրջապատի հետ հարաբերություններն ու շփումները: Նա գրեթե միշտ անհանգիստ է, անգամ եթե խուճապային նոպայի մեջ չէ: Ոմանք խուսափում են լինել այնպիսի վայրերում, որտեղ նոպայի սկսվելու պահին օգնություն ստանալու հնարավորություն չեն ունենա: Օրինակ` երեխան կարող է հրաժարվել դպրոց գնալուց կամ բարդացած դեպքում` հրաժարվել տանից դուրս գալուց: Կոնկրետ վայրերից կամ վիճակներից խուսափելու նման միտումը կոչվում է ագորաֆոբիա: Խուճապային խանգարումով երեխաներից կամ դեռահասներից ոմանք կարող են խորը դեպրեսիայի մեջ և անգամ ինքնասպանության շեմին հայտնվել: Իրենց անհանգստությունն ու վախերը թուլացնելու ձգտումով նրանք կարող են ալկոհոլ կամ թմրադեղեր օգտագործել:

 

Հաճախ դժվար է լինում երեխաների խուճապային խանգարումն ախտորոշելը: Դա պահանջում է բազմակի այցելություններ բժիշկ մասնագետների մոտ և զանազան բժշկական ստուգումներ, որոնք և´ թանկ են, և´ ճնշող: Անհրաժեշտ է սկզբում ստուգվել ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի մոտ, և եթե խուճապային խանգարման պատճառ դարձած հիվանդություն կամ վիճակ չի հայտնաբերվում, դիմել մանկապատանեկան հոգեբույժի: Խանգարումը հայտնաբերելու և ախտորոշելու դեպքում սովորաբար այն հեշտությամբ է բուժվում:

 

Գոյություն ունեն խուճապային խանգարման բուժման տարբեր եղանակեր.

 

  • դեղորայքային` որով դադարում են խուճապային նոպաները,
  • հոգեթերապիա` երեխային և ընտանիքի անդամներին օգնում է կանխել սթրեսային կամ կոնֆլիկտային իրավիճակները, որոնք կարող են խուճապային նոպաների առաջացման պատճառ դառնալ,
  • իմացական վարքային թերապիա. երեխային նախապես սովորեցնում են կառավարելու անհանգստության կամ խուճապի նոպաները:

 

Խուճապային խանգարման դեպքում լավ է օգնում այս եղանակների համակցված բուժումը: Հաջող բուժման դեպքում խուճապային նոպաները սովորաբար դադարում են: Վաղ ախտորոշման և բուժման շնորհիվ կանխվում են խուճապային խանգարման այնպիսի բարդություններ, ինչպիսիք են ագորաֆոբիան, դեպրեսիան և թմրամոլությունը:

Հեղինակ. Խաչատուր Գասպարյան, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2012 (294)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բարեփոխումների գործընթացը շարունակվում է
Բարեփոխումների գործընթացը շարունակվում է

Յուրաքանչյուր երկրի ռազմավարական կարևորագույն խնդիրներից է բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը, որոնց պատշաճ կազմակերպումը ենթադրում է առողջապահական որակյալ և մատչելի ծառայությունների ու բուժօգնության ապահովում...

Հրատապ թեմա Հայաստանում
Առողջապահությունը` պետության ուշադրության կենտրոնում
Առողջապահությունը` պետության ուշադրության կենտրոնում

Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,«Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Վաղվա առողջությունն ապահովագրենք այսօր. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության
Վաղվա առողջությունն ապահովագրենք այսօր. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության

Հարցազրույց «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության անձնական ապահովագրական բաժնի պետ Բաբկեն Շահումյանի հետ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Դեպրեսիա
Դեպրեսիա

Մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են դեպրեսիա, ընկճախտ, ընկճվածություն, տխրություն, թախծոտություն բառերը, սակայն դեպրեսիան ավելին է, քան պարզապես նշված զգացումները: Դեպրեսիան հիվանդություն է...

Հոգեկան առողջություն
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տեղեկատվություն

Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...

Վեներաբանություն
Կանդիդոզը որպես սեռավարակ
Կանդիդոզը որպես սեռավարակ

Կանդիդոզը որպես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն` մեր հանրապետությունում բոլոր սեռավարակների մեջ վերջին 10 տարիների ընթացքում արձանագրված դեպքերի թվով զբաղեցրել է առաջին տեղը...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ուրո-անդրոլոգիա Վեներաբանություն
Մարդու մկանային համակարգը
Մարդու մկանային համակարգը

Մարդու հենաշարժական համակարգը բաղկացած է պասիվ և ակտիվ մասերից: Պասիվը ոսկրերն են` միմյանց հետ շփման հատվածներում ծածկված ողորկ հոդային մակերեսներով, դրանց միացնող և շարժումներին որոշակի...

Անատոմիա և ֆիզիոլոգիա
Աճող օրգանիզմի շարժունակության կարգավորումը

Հիպոդինամիան համարվում է դարի, այսպես կոչված` պրոգրեսի հիվանդություն: Դա մարդու շարժողական ակտիվության հարաբերական սահմանափակումն է, որը պայմանավորված է ժամանակակից քաղաքակրթության և գիտատեխնիկական առաջընթացով...

Առողջ երեխա
Ցավոտ դաշտան
Ցավոտ դաշտան

Դաշտանը, որպես Ֆիզիոլոգիական պրոցես, կարող Է ուղեկցվել մի շարք տհաճ զգացումներով: Աղջիկներնի ու կանանց մեծամասնությունը դրանից 1-2 օր առաջ նկատում է թեթևակի տկարություն, կրծքագեղձերի կոշտացում...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա ԿԻՆ: Ինտիմ
Պտղի իրավունքը
Պտղի իրավունքը

Պտղի բազմաթիվ արատներ հնարավոր է շտկել ներարգանդային շրջանում: Սա բուժման նոր մեթոդ է, որը կոչվում է «պտղի բժշկություն»: Այն արդեն հաջողությամբ կիրառվում է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների բազմաթիվ բուժհաստատություններում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժիշկներ
Երեխայի խնամքը
Երեխայի խնամքը

«Առողջապահություն» հանդեսի խմբագրությանն ուղղված` երեխայի խնամքին վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանում է Երևանի 2-րդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Զարինե Կոջոյանը...

Առողջ երեխա
Անպտղությունը դատավճիռ չէ...
Անպտղությունը դատավճիռ չէ...

Ժամանակն անցնում է, իսկ ախտորոշումը դեռևս նույնն է, որը կարծես դատավճիռ լինի: Սովորության համաձայն` կինն այցելում է տարբեր բժիշկների, հետազոտվում է և փորձում գտնել չհղիանալու պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է...

Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
Երիտասարդ ձեռքերի գաղտնիքները
Երիտասարդ ձեռքերի գաղտնիքները

Ինչպես հանդեսի նախորդ համարներում նշվել է` տարվա յուրաքանչյուր եղանակի համար մաշկի խնամքի միջոցները տարբեր են: Այդ սկզբունքը գործում է նաև ձեռքերի մաշկի դեպքում...

Ձեռքերի խնամք
Առողջ ապրելակերպ սննդակարգի հիմնական սկզբունքները. оգտագործեք մսամթերք, ավելի հաճախ` մսին փոխարինող մթերք
Առողջ ապրելակերպ սննդակարգի  հիմնական սկզբունքները. оգտագործեք մսամթերք,  ավելի հաճախ` մսին փոխարինող մթերք

Ինչու ուտել։ Մսամթերքը կենդանական սպիտակուցների, հանքային նյութերի` ցինկ, մագնեզիում, և որոշ վիտամինների` B, B12, D, գլխավոր աղբյուրն է, ապահովում է օրգանիզմում յուրաքանչյուր բջջի...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ